Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Փաշինյանի «լավատեսության» խաբկանքը

Փաշինյանի «լավատեսության» խաբկանքը
28.02.2025 | 11:24

«Պատերազմ սկսելու ոչ մի առիթ, ոչ մի նախադրյալ, ոչ մի պատճառ չկա»,- օրերս ասել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ խաղաղության գործընթացը փակուղում չէ:

Իրականում Փաշինյանի «լավատեսությունը» միայն ներքին լսարանին է հասցեագրված ու բացառապես ներքաղաքական մոտիվ ունի:

«Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Այս պարզաբանումը, հակառակը, հուշում է, որ խաղաղության հեռանկարը խիստ մշուշոտ է, մանավանդ, որ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը վերջերս, ըստ էության, առաջ էր քաշել «Խաղաղության պայմանագիր՝ միջանցքի դիմաց» բանաձևը:

Բաքվի մաքսիմալիստական օրակարգն ունի նաև աշխարհաքաղաքական համատեքստ. Բաքվում դեռ հույս ունեն, որ Իսրայելին կհաջողվի ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ կամպանիայի մեջ:

Իրանի դեմ հնարավոր էսկալացիան անգամներով կմեծացնի Ադրբեջանի ռազմավարական արժեքը:

Հենց սա է հիմնական պատճառը, որը հնարավոր չի դարձնում խաղաղության պայմանագրի ստորագրումն Ալիևի կողմից:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Հ.Գ.

Փաշինյանի «լավատեսությանը» զուգահեռ՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շարունակում են ադրբեջանական թեզեր գեներացնել:

«Ռուբեն Վարդանյանը ժամանակին էնքան բաներ է ասել, որ էսօր օգտագործվում է իր դեմ»,- երեկ ասել է տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը:

Ստացվում է՝ Վարդանյանը բանտում է ոչ թե Ալիևի հայատյացության կամ դեսպոտիզմի, այլ իր «լեզվի» պատճառով:

Դիտվել է՝ 15589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ